Դա կարող է գրաքննության հասնել. Ցուկերբերգը դեմ է արտահայտվել սոցցանցերի նկատմամբ հսկողության խստացմանը

01:06 • 29.05.20

Ամերիկյան Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը դեմ է արտահայտվել ԱՄՆ-ում սոցիալական ցանցերի գործունեության նկատմամբ հսկողության խստացմանը, ինչը կարող է գրաքննության հասցնել: Այս մասին նա հայտնել է Fox News հեռուստաալիքի լրագրողներին տված հարցազրույցում, որն ամբողջությամբ ցուցադրվել է հինգշաբթի:

ТАСС-ի փոխանցմամբ՝ Ցուկերբերգին խնդրել են մեկնաբանել այն հաղորդագրություներն, համաձայն որոնց՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադրված է ստորագրել սոցցանցերի աշխատանքը կարգավորող հրաման: Դրա պատճառներից մեկն իբր ԱՄՆ գործող վարչախմբի այն համոզմունքն է, որ տեխնոլոգիական ընկերությունները, որոնք ինտերնետ-հարթակի տարածված օպերատորներ են, չհիմնավորված կերպով արգելափակում են ավանդական արժեքների օգտին առկա նյութերը:

«Ես պետք է հասկանամ, թե հատկապես ինչ են իրենք մտադիր անել: Ընդհանուր առմամբ որևէ հարթակ գրաքննության ենթարկելու իշխանությունների որոշումը ճիշտ արձագանք չի թվում ինձ»,- ասել է Ցուկերբերգը: Նա նաև նկատել է, որ սոցցանցերի աշխատակիցները հաճախ մեղադրվում են ոչ միայն այս կամ այն նյութը արգելափակելու, այլև, ընդհակառակը, դա չանելու համար:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր արդեն իսկ ստորագրել է սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորող հրամանը: