ԱՄՆ-ում մեկնարկել է Crew Dragon-ի արձակումը Միջազգային տիեզերակայան (տեսանյութ)
Մեկնարկել է ՆԱՍԱ-ի երկու տիեզերագնացներին Միջազգային տիեզերակայան տեղափոխող Crew Dragon տիեզերանավի արձակումը Falcon 9 հրթիռակրի միջոցով:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, առաջին աստիճանն արդեն հաջողությամբ արձակվել է հրթիռից: Մեկնարկը տեղի է ունեցել երկրորդ փորձից: Նախապես արձակումը ծրագրված էր մայիսի 28-ին, սակայն հետաձգվել էր վատ եղանակային պայմանների պատճառով:
Crew Dragon-ով Միջազգային տիեզերակայան են ուղևորվում Բոբ Բենքենը և Դագ Հերլին: Տիեզերանավի միակցումը տիեզերակայանի հետ պետք է տեղի ունենա կիրակի:
2011 թվականից ի վեր առաջին անգամ ՆԱՍԱ-ի տիեզերագնացները Միջազգային տիեզերակայան են թռչում ամերիկյան տիեզերանավով և ոչ թե ռուսական «Սոյուզ»-ով:










