Ցուկերբերգը բացատրել է, թե ինչու իր ընկերությունն, ի տարբերություն Twitter-ի, քայլեր չի ձեռնարկում Թրամփի գրառման նկատմամբ, որում վերջինս սպառնում է Մինեսոտայում «կրակոցներով» հանդարտեցնել ցույցերը

14:22 • 30.05.20

Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը բացատրել է, թե ինչու իր ընկերությունը քայլեր չի ձեռնարկում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառման նկատմամբ, որում վերջինս սպառնում է Մինեսոտայում «կրակոցներով» հանդարտեցնել ցույցերը, գրում է CNN-ը։

«Ես գիտեմ, որ շատ մարդիկ բարկացած են, որ մենք նախագահի հաղորդագրությունները չենք հեռացրել»,- գրել է Ցուկերբերգը Facebook-ի իր էջում:

«Մենք շատ ուշադիր ուսումնասիրել ենք այդ գրառումը, որպեսզի գնահատենք՝ արդյոք այն խախտո՞ւմ է մեր քաղաքականությունը։ Չնայած նրան, որ գրառումը պարունակում էր տագնապի ազդանշան, մենք որոշեցինք թողնել այն, քանի որ երբ հղում է արվում Ազգային գվարդիային, նշանակում է, որ մենք ընթերցում ենք պետությունում սպասվող գործողությունների մասին, և մենք կարծում ենք՝ մարդիկ պետք է տեղեկացված լինեն, երբ կառավարությունը նախատեսում է ուժ կիրառել»,- գրել է Ցուկերբերգը։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը սպառնացել էր իր հսկողության տակ վերցնել Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքը։

Նախագահը ցուցարարներին «ավազակներ» է անվանել, իսկ քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյին՝ «թույլ» որակել՝ սպառնալով իր ձեռքը վերցնել քաղաքի վերահսկողությունը, եթե նրան չհաջողվի դադարեցնել բռնությունը, որի հետևանքով ավերվում է քաղաքը։

Հաղորդագրության հրապարակումից հետո երկուսուկես ժամվա ընթացքում Twitter-ը դրա վրա նախազգուշացնող պիտակ էր ավելացրել, որում ասվում էր, որ գրառման մեջ «բռնություն է փառաբանվում»։

 

Ցուկերբերգը բացատրել է, թե ինչու իր ընկերությունն, ի տարբերություն Twitter-ի, քայլեր չի ձեռնարկում Թրամփի գրառման նկատմամբ, որում վերջինս սպառնում է Մինեսոտայում «կրակոցներով» հանդարտեցնել ցույցերը