Կիմ Չեն Ընը դեռահասների շրջանում մինչամուսնական կապերը որակել է «դավաճանություն, որն օգնում է թշնամուն ոչնչացնել հասարակությունը»

15:23 • 30.05.20

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը իր դժգոհությունն է արտահայտել բարձր դասարանների աշակերտների շրջանում անցկացված տեսչական ուսումնասիրությունների արդունքների կապակցությամբ, որոնց համաձայն՝ որոշ բարձր դասարանցիներ միասին են ապրում և զբաղվում են «անբարոյական գործողություններով», այդ թվում՝ մարմնավաճառությամբ։ Այս կապացությամբ նա որոշում է կարացրել արգելել դեռահասների շրջանում մինչամուսնական սեռական հարաբերությունները, գրում է New York Post-ը։

Հաղորդվում է, որ Kimilsungist-Kimjongilist երիտասարդական միությունը ուսումնասիրել է Չինաստանի հետ սահմանակից Սինիյջու քաղաքում դպրոցների բարձր դասարանցիների մասին տվյալները և պարզել, որ «դավաճանների» թիվը վերջին շրջանում միայն աճում է և դրանում մեղավոր են «կապիտալիստական ազդեցությունը, թվային կապի միջոցները և չինական պոռնոգրաֆիան»:

«Դեռահասների անբարոյական սեռական վարքագիծը կապիտալիստական կենսակերպի կործանարար ազդեցության հետևանքն է, և այն մեծ խնդիր է դարձել: Կոմիտեն դեռահասների շրջանում սեռական անկարգությունները սահմանել է որպես դավաճանություն, որն օգնում է թշնամուն ոչնչացնել հասարակությունը»,-լրագրողներին պատմել է աղբյուրը։

«Սեռական անբարոյականության» աճը դադարեցնելու համար Կորեայի աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեն հանդես է եկել հրահանգով, որը կոչ է անում վճռական միջոցներ ձեռնարկել: Այդ թվում՝ պատժել ոչ միայն դեռահասներին, այլև նրանց ծնողներին, որոնք ի վիճակի չեն վերահսկել իրենց երեխաների վարքագիծը։ Մանկավարժներին նույնպես պատիժ է սպասվում իրենց աշակերտների վարքագծի համար: Ընդ որում, դպրոցները պետք է ստուգեն աշակերտների գաջեթների պարունակությունները։