SpaceX ընկերության Starship տիեզերանավի հերթական նախատիպը փորձարկումների ժամանակ պայթել է (տեսանյութ)

15:48 • 30.05.20

Ամերիկյան SpaceX ընկերության Starship SN4 տիեզերանավի նախատիպը ուրբաթ Տեխասի նահանգի Բոկա Չիկա շրջանի հրաձգարանում փորձարկումների ժամանակ պայթել է: Այս մասին վկայում է spaceflight-ի՝ փորձարկման վայրից Twitter-ում հրապարակված տեսանյութը։

Աղբյուր տվյալներով՝ պայթյունի ճշգրիտ պատճառները հայտնի չեն։ Պայթյունը տեղի է ունեցել Raptor շարժիչի գործարկումից երկու րոպե անց։ Հրթիռն ամբողջությամբ ոչնչացվել է, իսկ բեկորները ցրվել են մեկնարկային հարթակի շուրջ։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

Մասկը ցանկանում է, որ Starship-ը փոխարինի Falcon 9 հրթիռին, որի արձակումն ավելի վաղ հետաձգվել էր անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով:

ԱՄՆ-ի քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը Starship տիեզերանավին փորձարկման ենթատարածաշրջանային թռիչքների իրականացման արտոնագիր է տվել: Լիցենզիան նախատեսում է թռիչքների բազմակի անցկացման հնարավորություն։ 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

SpaceX ընկերության Starship տիեզերանավի հերթական նախատիպը փորձարկումների ժամանակ պայթել է (տեսանյութ)