Ֆրանսիան համավարակի նախաշեմին 1,7 մլրդ դիմակ է այրել` կարծելով, որ դրանք պետք չեն գա․ Times
Կորոնավիրուսի համավարակի նախաշեմին Ֆրանսիան այրել է մոտ մեկ միլիարդ բժշկական դիմակներ և մոտ 714 միլիոն բարձր պաշտպանության FFP2 տեսակի դիմակ, քանի որ իշխանությունները կարծել են, որ դրանք պետք չեն գա, գրում է Times-ը:
Հաղորդվում է, որ Ֆրանսիայում խոզի գրիպի և SARS դեմ պայքարելու համար պաշարել էին մեկ միլիարդ բժշկական դիմակ և ավելի քան 700 միլիոն FFP2 տեսակի դիմակ։
Սակայն մի շարք հետազոտությունների հրապարակումից հետո, որոնց համաձայն՝ այդ հիվանդություններն այդքան էլ վտանգավոր չեն, որքան մարդիկ կարծում են, իշխանությունները որոշում են կայացրել ոչնչացնել պաշարները։
Ֆրանսիան աշխարհում համավարակից առավել շատ տուժած երկրների շարքում է․ երկրում գրանցվել է կորոնավիրուսի 186 835 դեպք, որոնցից 28 714-ը՝ մահվան ելքով։










