Նյու Յորքում արգելվել է ներգաղթյալների նկատմամբ կիրառել «անօրինական» և «օտար» բառերը

14:12 • 30.05.20

Նյու Յորքը դարձել է ԱՄՆ առաջին խոշոր քաղաքը, որտեղ իրավական փաստաթղթերում ներգաղթյալների մասին հիշատակելիս արգելվել է «անօրինական» և «օտար» բառերի կիրառումը․ դրանք այժմ փոխարինվելու են «ոչ քաղաքացի» եզրույթով, հայտնում է Daily Mail պարբերականը։

Աղբյուրը մանրամասնում է, որ Նյու Յորքի քաղաքային խորհուրդը հինգշաբթի օրինագիծ է ընդունել, ըստ որի՝  «օտար» «անօրինական ներգաղթյալ», «անօրինական գաղթական» եզրույթները պետք է վերացվեն տեղական իրավական փաստաթղթերից։

Օրենքի այս նախագծին կողմ քվեարկած գործիչները հայտնել են, որ այդ բառերը օգտագործվում են մարդկանց ապամարդկայնացման նպատակով՝ միևնույն ժամանակ մատնանշելով, որ Սպիտակ տունը զբաղվում է «ռասիստական հռետորաբանությամբ»: