«Շերեմետևոյում» վայրէջք կատարելիս ուղևորատար օդանավից կրակ է արտանետվել

21:58 • 30.05.20

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո Airbus ուղևորատար ինքնաթիռից կրակի արտանետում է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Интерфакс գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին:

«Թռիչքուղուն հպվելուց հետո օդանավի պոչային հատվածում գտնվող օժանդակ ուժային համակարգից կրակի արտանետում է տեղի ունեցել՝ վառելիքի մնացորդների այրման պատճառով»,- ասել է գործակալության աղբյուրը:

Հաղորդվում է, որ օդանավը ներքին չվերթ էր իրականացնում, և միջադեպ պահին ուղևորներն ինքնաթիռում են եղել: Նրանցից ոչ ոք չի տուժել: