Թրամփը սահմանափակել է չինացի գիտնականների մուտքն ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սահմանափակել է Չինաստանից գիտնականների մուտքն իր երկիր, քանի որ նրանք կարող են սպառնալիք ներկայացնել երկրի ազգային անվտանգությանը:
Ինչպես նշում է ria.ru-ն, այս մասին ասվում է նախագահի ստորագրած փաստաթղթում:
Ամերիկյան իշխանությունները փաստաթղթում Չինաստանին մեղադրում են ԱՄՆ-ի մտավոր սեփականության և գաղտնի տեխնոլոգիաների ձեռքբերման ուղղությամբ լայնամասշտաբ և լավ ֆինանսավորվող արշավ իրագործելու համար: Ըստ ամերիկյան կողմի՝ Պեկինն այդ ամենը կիրառում է իր բանակն արդիականացնելու համար:
«Դա սպառնալիք է մեր երկրի երկարաժամկետ տնտեսական կենսունակության և ամերիկացի ժողովրդի անվտանգության համար»,-ասել է Թրամփը, որի համոզմամբ՝ Չինաստանն իր մասնագետներին կրթություն ստանալու և հետազոտություններ անցկացնելու համար ուղարկում է ամերիկյան համալսարաններ, որպեսզի հետո գողանա ԱՄՆ-ի մտավոր սեփականություննու տեխնոլոգիաները:
«Դադարեցվում է և սահմանափակվում է դեպի ԱՄՆ Չինաստանի այն քաղաքացիների մուտքը, որոնք ցանկանում են ստանալ մուտքի F և J տեսակի այցագրեր՝ նախատեսված Միացյալ Նահանգներում կրթության շարունակման և հետազոտությունների անցկացման համար: Խոսքն այն քաղաքացիների մասին է, որոնք ֆինանսավորվում են Չինաստանի՝ ռազմաքաղաքացիական տեխնոլոգիաների միախառնման ռազմավարությանն աջակցող կամ իրագործող հաստատությունների կողմից»,-ասվում է փաստաթղթում:










