Արձակման հաջող մեկնարկից հետո Crew Dragon-ի տիեզերագնացները հանել են սկաֆանդրները. РИА Новости

01:25 • 31.05.20

Տիեզերագնացներ Բոբ Բենքենը և Դագ Հերլին հանել են իրենց սկաֆանդրները և մոտ ժամանակներս կանցկացնեն Crew Dragon-ի մեխանիկական կառավարման առաջին փորձարկումները: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով SpaceX-ի ուղիղ հեռարձակմանը:

Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունեցել ՆԱՍԱ-ի երկու տիեզերագնացներին Միջազգային տիեզերակայան տեղափոխող Crew Dragon տիեզերանավի արձակումը Falcon 9 հրթիռակրի միջոցով:

Նախապես արձակումը ծրագրված էր օրեր առաջ, սակայն հետաձգվել էր վատ եղանակային պայմանների պատճառով:

Crew Dragon-ով Միջազգային տիեզերակայան են ուղևորվել Բոբ Բենքենը և Դագ Հերլին: Տիեզերանավի միակցումը տիեզերակայանի հետ պետք է տեղի ունենա կիրակի:

Արձակման հաջող մեկնարկից հետո Crew Dragon-ի տիեզերագնացները հանել են սկաֆանդրները. РИА Новости