Բրազիլիայում 5 ամսական փոքրիկն ապաքինվել է կորոնավիրուսից 1 ամիս կոմայում գտնվելուց հետո
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում հիվանդանոցից դուրս է գրվել կորոնավիրուսից բուժում ստացող 5-ամսական փոքրիկը:
Ինչպես հայտնում է CNN-ը, Դոմ անունով փոքրիկը 54 օր հիվանդանոցում է անցկացրել՝ մեկ ամիսը գտնվելով արհեստական կոմայում: Իր վեցամսյակը փոքրիկը կնշի տանն՝ ամբողջովին ապաքինված: Կոմայում գտնվելու ընթացքում փոքրիկին թոքերի արհեստական օդափոխման սարքին էին միացրել:
«Նա դժվարություն ուներ շնչառության հետ, և բժիշկները մտածում էին, որ դա բակտերիալ վարակ է, սակայն ոչ մի բուժում արդյունք չէր տալիս, նրա վիճակը վատանում էր: Այդ ժամանակ ես և կինս որոշեցինք նրան մեկ այլ հիվանդանոց տանել, այնտեղ նրան թետավորեցին: Նրա մոտ կորոնավիրուս էր»,- ասել է երեխայի հայրը՝ Վագներ Անդրադեն:
Ծնողների համար անհասկանալի է, թե որտեղից է փոքրիկը վարակվել: Հունիսի 14-ին լրանում է Դոմի վեցամյսակը, որը նա կնշի տանը՝ ծնողների հետ, իսկ հարազատները նրանց կմիանան առցանց:
Բրազիլիայում վերջին տվյալների համաձայն կորոնավիրուսից մահացել է ավելի քան 28 000 մարդ, վարակվել՝ մոտ կես միլիոնը:










