Տեսչական մարմինների ստուգումների հետևանքով մայիսի 30-ի դրությամբ կասեցվել է 1297 կազմակերպության գործունեություն

16:30 • 31.05.20

Մայիսի 30-ի դրությամբ տեսչական մարմինների կողմից իրականացվել է 18․951 ստուգում:

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով կայացվել է 1297 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում:

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ: