Աֆղանստանի մայրաքաղաքում լրագրողներին տեղափոխող միկրոավտոբուսը պայթել է ականի վրա. կան զոհեր (լուսանկարներ)

14:24 • 31.05.20

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ականի վրա կանգնելու հետևանքով պայթել է տեղի հեռուստաընկերություններից մեկի միկրոավտոբուսը, ինչի հետևանքով մահացել է երկու մարդ, ևս 4-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս մասին տեղեկացնում է «Սինխուա» գործակալությունը` հղում տալով Աֆղանստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարվու Ամինիին:

Ամինիի խոսքերով՝ զոհվել են Khurshid TV հեռուստաընկերության վարորդն ու լրագրողը: Դեպքի վայր են ժամանել փորձագետները, կատարվում է հետաքննություն:

«Թալիբան» ծայրահեղական շարժումը հերքել է իր ներգրավվածությանն այս հարձակման մեջ: