«Մարդկային ընտանիքը պետք է այս ճգնաժամից դուրս գա առավել միավորված». իտալացիները կարանտինից հետո առաջին անգամ եկել են Սբ. Պետրոսի հրապարակ՝ լսելու Ֆրանցիսկոս պապի ուղերձը տաճարի պատուհանից

18:25 • 31.05.20

Վատիկանում փոքրաթիվ մարդիկ այս կիրակի կրկին հավաքվել են Սուրբ Պետրոսի հրապարակում՝ ունկնդրելու Ֆրանցիսկոս պապի ավանդական ելույթը տաճարի պատուհանից:

Ինչպես հայտնում է CNN-ը Իտալիայում մոտ երեք ամիս առաջ սահմանված կարանտինց հետո Հռոմի պապն առաջին անգամ է ուղերձ հղում պատուհանից: Քահանայապետը հույս է հայտնել, որ մարդիկ «խիզախություն կունենա փոխվելու, ավելի լավը դառնալու, քան նախկինում էին, և դրականորեն կառուցելու հետհամավարակային աշխարհը»:

Նա կոչ է արել, որ բոլորին, որ հասանելիություն ապահովեն հատկապես աղքատների համար՝ օգվելու առողջապահության համակարգից, ինչպես նաև աղոթել է Հարավային Ամերիկայում ամենից շատ տուժած Ամազոնի բնակիչների համար:

«Մարդիկ ավելի կարևոր են, քան տնտեսությունը: Մարդկային ընտանիքը պետք է այս ճգնաժամից դուրս գա ավելի միավորված և ոչ թե ավելի տարանջատված»,- ասել է Հռոմի պապը:

Նշվում է, որ հրապարակում մի քանի հարյուր մարդ կար, որոնք մեծամասամբ իտալացիներ էին: Բոլորն էլ կրում էին դիմակներ և պահպանում սոցիալական հեռավորությունը: