Մայիսի 31-ի դրությամբ տեսչական մարմինների ստուգումների արդյունքում կայացվել է 1376 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում
Տեսչական մարմինների ստուգումների արդյունքում պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ 31.05.2020-ի դրությամբ կայացվել է 1376 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, որից 79-ը՝ նշված օրը:
31.05.2020-ի դրությամբ իրականացվել է 19460 ստուգում, որից միայն 509-ը՝ նշված օրը:
Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։










