ԱԺ նիստի մեկնարկին «Իմ քայլը» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում վերցրեց

10:22 • 01.06.20

Ազգային ժողովի նիստի մեկնարկին «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խմբակցության անունից 20 րոպե ընդմիջում խնդրեց:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ԱԺ-ն քվեարկելու է քննարկված նախագծերի համար և հայտարարեց քվեարկություն կառավարության կողմից ներկայացված ոստիկանության մասին օրենքում փոփոխություն կատարելու հարցի վերաբերյալ:

Նշենք, որ նախագծով առաջարկվում է ճանապարհային ոստիկանությունը փոխել պարեկային ոստիկանությամբ: Նախքան քվեարկությունն էլ Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ 20 րոպե ընդմիջում են վերցնում: