Բոլորը պատգամավորները կրում են դիմակներ, սակայն եթե առողջապահության նախարարությունը գտնի, որ պետք է հանձնել թեստեր, ապա կհանձնեն. Լիլիթ Մակունց (տեսանյութ)

12:40 • 01.06.20

«Իմ քայլը» խմբակցոթւյան ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց՝ քննարկումներ են ընթանում Ազգային Ժողովի նիստերը հեռավար անցկացնելու վերաբերյալ, սակայն որոշակի խոչընդոտներ կան, դեռևս աշխատանքը չի դադարեցվելու: Նա ընդգծեց, որ բոլորը պատգամավորները կրում են դիմակներ, սակայն եթե առողջապահության նախարարությունը գտնի, որ պետք է հանձնել թեստեր, ապա կհանձնեն:

Դիտարկմանը, որ նախարարությունը հորդորում է կոնտակտավորներին ինքնամեկուսանալ, սակայն ԱԺ-ում կան պատգամավորներ, որոնք կոնտակտավոր են, ինչպես օրինակ՝ Հրաչյա Հակոբյանը, սակայն ինքնամեկուսացված չեն, Լիլիթ Մակունցը պատասխանեց, որ վարչապետի հայտարարությունից հետո բոլոր անհրաժեշտ գործողությունները կիրականացվեն, որպեսզի աշխատանքները չխաթարվեն:

Հարցին, թե ՍԴ հանրաքվեի չեղարկելու նախագիծը ընդունվեց, սակայն ընդդիմության ներկայացուցիչները համարում էին նախագիծը հակասահմանադրական, խմբակցույան ղեկավարը նշեց.

«Բոլոր օրենքները պետք է ծառայեն ՀՀ քաղաքացուն, իսկ այս պարագայում՝ քաղաքացու անվտանգությանը: Հանրաքվեի չեղարկումը համավարակի այս պարագայում պարզապես անհրաժեշտություն է, քանի որ մենք չենք կարող նման պարագայում անցկացնել հանարաքվե և սա պետք է ընդունելի լիներ նաև ընդդիմադիր մեր գործընկերների համար: Կարծում եմ՝ մտահոգությոնը պայմանավորված է ոչ այնքան հանրաքվեն չեղարկելու հետ: Մենք կարծում ենք, որ ՍԴ դատարանի ճգնաժամը լուծելու հետագա քայլերին է առնչվում և նրանց դիրքորոշումը պայմանվորված է հենց դրանով: Իսկ ի՞նչ է նշանակում լուծել ՍԴ ճգնաժամը, դա նշանակում է, որ 2015 թվականին ընդունված Սահմանադրությունը, այդ թվում ՍԴ -ն պետք է գործի այն Սահմանադրությամբ, որը ընդունվել է, ինչը հիմա այսպես չէ: Այո, մենք ասել ենք, որ ձեռնարկելու ենք անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի 2015 թվականի Սահմանադրությունը և ՍԴ-ի մոդելը համապատասխանեն իրար:

Հարցին՝ արդյո՞ք համավարակի պայմաններում այդ հարցը հետաքրքրում է հանրությանը, շատերը զարմանում են, որ իշխանութոյւնը նույնիսկ այս պայմաններում չի հրաժարվում Սահմանադրական դատարանում անձերի փոփոխության իր ցանկությունից, Լիլիթ Մակունցը նշեց, որ այստեղ անձերի խնդիր չէ, կա ընդունված Սահմանադրոթյուն 2015 թվականին և կա ՍԴ դատարանի մոդել, որը չի համապատասխանում ընդունված Սահմանադրությանը, որի համար իրենք հանձնառու են խնդիրը լուծել.

«Համավարակի առնչությամբ տասնյակից ավել միջոցառումներ են իրականացվում և չի նշանակում՝ ՀՀ-ում բարեփոխումների օրակարգը պետք է կանգ առնի: Ոչ միայն Սահմանադրական դատարանի հետ կապված, այլև դատաիրավական համակարգի բարեփոխումների, ոստիկանության վերաբերյալ նախագծի և այլն:

Արդարադատության նախարարությունը հարցեր է ուղղել Վենետիկի հանձնաժողով և պատասխանից հետո «Իմ քայլը» խմբակցությունը կքննարկի ի՞նչ տարբերակով է առաջ գնալու: Չի բացառվում, որ այն տարբերակը, որը շրջանառվում է, դրանով առաջ կգնանք»: