Սեյրան Օհանյանի պաշտպաններից Կարեն Մեժլումյանի մոտ հաստատվել է կորոնավիրուս

09:49 • 01.06.20

Փաստաբան Կարեն Մեժլումյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ իր մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Փաստաբանի գրառումը՝ ստորև․

«Առավոտյան արթնանում ես ու զգում մեջքիդ մկանների բռնվածության ցավը։ Ջերմաչափում ես՝ 37+։
Դեղեր, վիտամիններ ... Երեկոյան՝ 38+։ Ջերմիջեցնող (պարացետամոլ)։ Գիշերը՝ նույնպես։ COVID 19 թեստի հանձնում։ Դրական է։ Հոսպիտալացում։ Ռենտգենով ճառագայթում, սրսկումներ, սիստեմաներ, ամենօրյա արյան հանձնում, դեղահաբեր ... Անընդհատ ականջիդ մեջ են հարևան սենյակներում գտնվող, տարիքով շատ ավելի մեծ տատիկ-պապիկների ցավից տնքոցները...

Նույն վիճակում են նաև ընտանիքիդ չափահաս անդամները։

Ասածս ինչ է. եթե դրսում, աշխատնաքի վայրում շփումների ժամանակ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ պահենք անվտանգության տարրական կանոնները՝ դիմակի կրում, սոցիալական հեռավորություն և այլն, չենք վարակվի, վարակը տուն չենք բերի և ընտանյոք նման վիճակի մեջ չենք հայտնվի։ Եվ ընդհանրապես, արժե, արդյոք, համաճարակի պայմաններում հանդիպմամբ շփվել թեկուզ ամենամտերիմ անձի հետ, եթե նա չի մտածում առողջությանդ, ընտանիքիդ առողջության մասին ու իրեն նեղություն չի տալիս շփման ժամանակ դիմակ կրել։

Առո՛ղջ եղեք»։

Հիշեցնենք, որ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպաններից մեկի մոտ կորոնավիուսի վարակ է հայտնաբերվել։

Փաստաբանական թիմի անդամ Կարեն Մեժլումյանը հաստատել էր տեղեկատվությունը, որ վարակ է հայտնաբերվել փաստաբան Ինեսսա Պետրոսյանի մոտ։