Էդմոն Մարուքյանը հայտարարեց՝ չեն մասնակցելու «Հանրաքվեի մասին» օրենքի քվեարկությանը, կոչ արեց ԲՀԿ-ին ևս չմասնակցել․ Ն. Զոհրաբյանը 20 րոպե ընդմիջում վերցրեց
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցի քննարկման ժամանակ խմբակցության անունից 20 րոպե ընդմիջում խնդրեց:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ օրենքը սահամանդրական է և պետք է ընդունվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների 3/5-ով:
Վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Մենք կարծում ենք, որ նախագիծը հակասահմանադրական է և խնդրահարույց և չենք մասնակցելու քվերակությանը, որ մեր ձայներով չապահովենք անցնելը: ԲՀԿ մեր գործընկերներին կոչ կանեի չմասնակցել քվեարկությանը, որովհետև իրենք նույնպես դեմ են արտաահայտվել»,- ասաց Մարուքյանը:
Ինչից հետո վարման կարգով ելույթ ունեցավ Զոհրաբյանը և վերցրեց 20 րոպե ընդմիջում:
Նշենք, որ նախագիծը ընդունվելու դեպքում հնարավորություն կտա ԱԺ-ին հետ կանչել հանրաքվե անցկացնելու խորհրդարանի որոշումը: Այն կվերաբերի նաև սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: Ընդունվելու դեպքում ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակը հանգուցալուծվի հենց խորհրդարանում:










