Այսօրվա դրությամբ Լոռու մարզում գրանցված է կորոնավիրուսով վարակման՝ 96, մահվան` 1 դեպք․ վիճակը գնալով դառնում է առավել խոցելի․ մարզպետ
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ այսօրվա դրությամբ Լոռու մարզում գրանցված է հիվանդացության 96 դեպք, մահվան' 1 դեպք։
«Վաղն առավոտից Վանաձորի Գլորիա կարի ֆաբրիկան կփակվի 72 ժամով: Այսօրվա դրությամբ Լոռու մարզում գրանցված է հիվանդացության 96 դեպք, մահվան` 1 դեպք:
Վիճակը գնալով դառնում է առավել խոցելի: Սիրելի լոռեցիներ, պահպանեք անհրաժեշտ ցուցումները, մի վտանգեք ձեր ու ձեր հարազատների և ընկերների կյանքը»,- գրել է մարզպետը:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 10․009 դեպք, մահվան՝ 214 դեպք։










