Մոսկվա գետն առատ տեղումների պատճառով դուրս է եկել ափերից

23:25 • 02.06.20

Ռուսաստանի մայրաքաղաքում մայիսի վերջին և հունիսի սկզբին գրանցված տեղումների քանակը գերազանցել է նորման, ինչի հետևանքով Մոսկվա գետը դուրս է եկել ափերից: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Мосводосток պետական ձեռնարկությանը:

Ընկերությունից մասնավորեցրել են, որ մայիսի 29-30-ին տեղացած անձրևների քանակը երեք անգամ գերազանցել է նորման և կազմել է 159.9 մմ, ինչը հանգեցրել է գետի՝ տեղ-տեղ ափերից դուրս գալուն:

Գերատեսչությունից հայտնել են, որ գետն այժմ վերադարձել է իր բնական հունին: Ընկերությունը հետազոտություն է կատարել, որի արդյունքում պարզվել է, որ ջրի մակարդակն արդեն նվազել է: