Իտալիայում կորոնավիրուսով ակտիվ վարակակիրների թիվը նվազել է 40․000-ից
Իտալիայում կորոնավիրուսով ակտիվ վարակակիրների թիվը նվազել է՝ հասնելով 39․893-ի: Ինչպես հայտնում է CNN-ը՝ հղում անելով Քաղաքացիական պաշտպանության գործակալությանը, այդ ցուցանիշը երկուշաբթի օրվանից նվազել է 1474-ով:
Վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 318 նոր դեպք է արձանագրվել՝ ընդհանուր ցուցանիշը համաճարակի բռնկման սկզբից ի վեր հասցնելով 233․515-ի: Վերակենդանացման բաժանմունքում ներկա պահին 408 հիվանդ է բուժվում՝ 16-ով ավելի քիչ երկուշաբթի օրվա տվյալից:
Վերջին 24 ժամում հիվանդությունից մահացել է 55 մարդ, իսկ համաճարակի ողջ ընթացքում՝ 33․530-ը:
Կորոնավիրուսից ապաքինվածների թիվը հասել է 160․092-ի, վերջին մեկ օրում այս ցուցանիշն աճել է 1737-ով:










