Սիամական երկվորյակները հրաժարվել են առանձնացման վիրահատությունից և համընդհանուր հիացմունքի արժանացել

22:56 • 02.06.20

Սիամական երկվորյակները, որոնք հրաժարվել են առանձնանալուց, մասնակցել են Two‌ ‌Sisters,‌ ‌One‌ ‌Body‌ («Երկու քույր, մեկ մարմին») հեռուստաշոուին և համընդհանուր հիացմունք առաջացրել ունկնդիրների շրջանում:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգում բնակվող 18-ամյա Կարմենն ու Լուպիտան հեռուստաշոուի ժամանակ պատմել են իրենց կյանքի մասին: Աղջիկները հայտնել են, որ այժմ ավարտում են դպրոցն ու փորձում են վարորդական իրավունք ստանալ:

Բժիշկները քույրերին առաջարկել են առանձնացման վիրահատություն անել, սակայն զգուշացրել են, որ բուժումը կարող է բարդությունների հանգեցնել և ճակատագրական ելք ունենալ: Արդյունքում ծնունդով մեքսիկացի քույրերը նախընտրել են ամեն ինչ թողնել այնպես, ինչպես որ կա:

Աղջիկների դրական տրամադրվածությունը հիացրել է հեռուստադիտողներին, որոնք թողարկումը դիտելուց հետո ոգևորված գրառումներ են արել սոցցանցում՝ նշելով, որ աղջիկների պատմությունը հիացնում է, ջերմացնում սրտերն ու ոգեշնչում: