«Մեյմանդարի» շուկան փակված է, գիշերը տեղի է ունեցել ոստիկանական հատուկ գործողություն, կան ձերբակալվածներ․ Փաշինյան
10:20 • 03.06.20
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ «Մեյմանդարի» շուկան փակված է։
««Մեյմանդարի» շուկան փակված է։ Գիշերը տեղի է ունեցել ոստիկանական հատուկ գործողություն, երեկվա դեպքերի առիթով հարուցված է քրեական գործ, շուրջ երեք տասնյակ անձինք բերման են ենթարկվել, կան ձերբակալվածներ»,- գրել է նա։
Placeholder










