Բրազիլիայում վերջին 1 օրում ռեկորդային թվով մարդ է մահացել կորոնավիրուսից. մահերի ընդհանուր թիվը գերազանցել է 30 հազարը. РИА Новости
Բրազիլիայում կոոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը վերջին 1 օրում ավելացել է ռեկորդային թվով՝ 1 262-ով: Ընդհանուր առմամբ երկրում վարակի հետևանքով մահացել է 31 199 մարդ: Այս մասին, РИА Новости-ի փոխանցմամբ, հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը:
Վերջին տվյալներով՝ երկրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 555 383 դեպք: 1 օրում հայտնաբերվել է 28 936 նոր դեպք: Ապաքինվել է ավելի քան 223 հազար մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր տեսակի կորոնավիրուսի բռնկումը անվանել էր համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալներով՝ աշխարհում արդեն հայտնաբերվել է վարակման ավելի քան 6.1 միլիոն դեպք, ավելի քան 376 հազար մարդ մահացել է:










