Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո Մինեսոտա նահանգում հետաքննություն է սկսվել՝ ոստիկանության կողմից իրականացրած հնարավոր խտրական գործողությունները հայտնաբերելու ուղղությամբ. ТАСС

02:41 • 03.06.20

ԱՄՆ Մինեսոտա նահանգի Մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտը սկսել է հետաքննել Մինեապոլիսի ոստիկանական բաժանմունքում աշխատակիցների կողմից քաղաքացիական իրավունքների պահպանումը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը:

Համապատասխան հայտարարությունն արել է Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլզը՝ թվիթերյան իր էջում։

«Հետաքննության ընթացքում ծրագրվում է ուսումնասիրել Մինեապոլիսի ոստիկանության կողմից կիրառված գործնական միջոցները, իրականացրած գործընթացները, քաղաքականությունը վերջին տասնամյակի ընթացքում»,֊ գրել է նահանգապետը։ Իր խոսքով՝ իշխանությունները մտադիր են պարզել, թե արդյոք ոստիկանների գործողություններում եղել են համակարգային խտրական բնույթի գործողություններ՝ ուղղված բնակչության այս կամ այն շերտին։

«Իմ աշխատակազմը իր լիազորությունների շրջանակում ամեն ինչ կձեռնարկի Մինեսոտայում ռասիզմի շարունակական դրսևորումները բացահայտելու ուղղությամբ"֊ ընդգծել է նա՝ հավելելով, որ դա իրենց ձեռնարկելիք բազմաթիվ միջոցառումներից մեկն է, որը նպատակ ունի վերադարձնել հասարակության վստահությունը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ մի շարք քաղաքներում պարետային ժամ է սահմանվել՝ պայմանավորված սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո փողոց դուրս եկած ցուցարարների բազմությամբ, որոնք նաև անկարգություններ և ավերածություններ են իրականացնում փողոցներում:

Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ տղամարդուն ձերբակալության ժամանակ խեղդամահ է արել Մինեապոլիսի ոստիկանության նախկին սպա Դերեկ Չաուվինը, որն այժմ ձերբակալված է: Հ