Մեքսիկայում 1 օրում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվն ավելացել է 470-ով. РИА Новости
Մեքսիկայում կորոնավիրոսի հետևանքով զոհերի թիվը 1 օրում ավելացել է 470-ով և հասել 10 637-ի:Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը:
Հաղորդվում է, որ կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը աճել է 3891-ով՝ հասնելով 97 326-ի:
«Համաձայն այսօրվա թարմացված տվյալների՝ համավարակի սկզբից Covid-19-ի հետևանքով բարդացումներից մահացել է 10 637 մարդ»,- ասել է Մեքսիկայի առողջապահության նախարարության համաճարակաբանության տնօրեն Խոսե Լուիս Ալոմիան մամուլի ասուլիսի ժամանակ:
Նախօրեին հաղորդվում էր 10 167 զոհի և 93 435 տուժածի մասին, որոնք վարակվել են նոր կորոնավիրուսով:










