Բրազիլիայի Օզասկու քաղաքի առողջապահության քարտուղարի ուղղությամբ կրակոցներ են արձակվել
Բրազիլիայի Սան Պաուլու նահանգի Օզասկու քաղաքի առողջապահության քարտուղար Ֆերնանդո Մաչադո Օլիվեյրան հինգշաբթի երեկոյան հարձակման է ենթարկվել, նրա ուղղությամբ կրակոցներ են արձակվել, ուրբաթ հաղորդել է հասարակական անվտանգության պետական վարչությունը՝ հավելելով, որ ոստիկանությունը հետաքննում է՝ արդյոք միջադեպը կապված է եղել նախարարի՝ նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ջանքերի հետ, գրում է The New York Times -ը։
Հասարակական անվտանգության քարտուղարությունը հայտնել է, որ նա չի տուժել։
Բրազիլական Globo հեռուստատեսությունը հայտնել է, որ Օլիվեյրան ոստիկանությանը հայտնել է նախկինում WhatsApp հավելվածի միջոցով ձայնային սպառնալիքներ ստանալու մասին։
Օզասկուի քաղաքապետարանի տվյալներով՝ հունիսի 3-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 3965 դեպք, որոնցից 343-ը՝ մահվան ելքով։










