Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ

20:59 • 05.06.20

ՀՀ վարչապետի որոշմամբ Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում: Այս մասին հայտնում է e-gov.am-ը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Էդվարդ Հովհաննիսյանին նշանակել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նա ազատվել էր ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ Կառավարության որոշմամբ Դավիթ Անանյանն ազատվել էր ՊԵԿ նախագահի պաշտոնից: