Սպիտակ տան առջևի փողոցը վերանվանել են ռասսայական խտրականության հետևանքով զոհված աֆրոամերիկացիների պատվին (տեսանյութ)
ԱՄՆ նախագահական նստավայրի՝ Սպիտակ տան առջևի փողոցի մի հատվածը վերանվանել են ռասսայական խտրականության հետևանքով զոհված աֆրոամերիկացիների պատվին, Twitter-ում հայտնել է քաղաքապետ Մյուրիել Բոուզերը:
«Սպիտակ տան առջևի 16-րդ փողոցի մի հատվածն այժմ պաշտոնապես կոչվում է «Սևամորթների կյանքը կարևոր է» հրապարակ»,- Twitter-ում գրել է Բոուզերը:
Նա տեսանյութ է տեղադրել, որում նոր ճանապարհային ցուցիչ են տեղադրում Սպիտակ տան դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիաների վայրում։
Հիշեցնենք, որ Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտի սպանությունը տեղի է ունեցել Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում մայիսի 25-ին: Դրանից հետո ողջ երկրով մեկ օրեր շարունակ չէին դադարում բողոքի ցույցերը: Մարդիկ պահանջում են խստագույնս դատապարտել ոստիկան Դերեկ Չաուվինին, որը, ծնկով սեղմած պահելով Ֆլոյդի պարանոցը, խեղդամահ է արել նրան, ինչպես նաև մյուս երեք ոստիկաններին, որոնք կանգնած են եղել դեպքի վայրում և ոչինչ չեն ձեռնարկել տղամարդուն փրկելու համար:
Ներկա պահին բոլոր չորս նախկին ոստիկաններին մեղադրանք է առաջադրվել:
Տեսանյութը կաորղ եք դիտել այստեղ։










