System of a Down աշխարհահռչակ ռոք խմբի անդամներ Սերժ Թանկյանն ու Ջոն Դոլմայանը տարակարծիք են Թրամփի վարած քաղաքականության հարցում․ Fox News
System of a Down աշխարհահռչակ ռոք խմբի երկու անդամները՝ Սերժ Թանկյանը ու Ջոն Դոլմայանը տարակարծիք են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքանության հարցում, գրում է Fox.news-ը։
«Վազի՛ր Դոնի, վազիր քո բունկեր։ Հնարավոր է՝ դու լինես ԱՄՆ առաջին նախագահը, որը դա կանի սեփական քաղաքացիների վախից»,- գրել է 52-ամյա Թանկյանը։
«Իսկական առաջնորդը ազգին կդիմեր հավուր պատշաճի, և իսկական տղամարդն անձամբ կհանդիպեր փողոցներում կանգնած ցուցարարների հետ։ Բայց ինչպես մյուս կոռումպացված, ոչ ժողովրդավարական առաջնորդները, դու նույնպես հասկացար, որ նրանք քո մարդիկ չեն, քանի որ դու մեր նախագահը չես»,- գրել է երաժիշտը։
Երգիչը հայտարարել է, որ բողոքի ակցիաները կապված են ոչ միայն ռասիզմի, այլև «ինստիտուցիոնալ անարդարության» հետ:
Մինչդեռ երեքշաբթի 46-ամյա Դոլմայանը իր հիացմունքն է հայտնել Թրամփի վարած քաղաքականությանը՝ իր Instagram-ում տեղադրելով Թրամփի լուսանկարը և նրա հայտնի մեջբերումն այն մասին, որ նա «սևամորթ հանրության համար ավելի շատ բան է արել, քան Աբրահամ Լինքոլնի ժամանակներից ի վեր ցանկացած նախագահ»։










