Տավուշի մարզի Խաչարձան գյուղում հրդեհվել է երկհարկանի տուն․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ 2 մարտական հաշվարկ

12:28 • 06.06.20

Հունիսի 6-ին, ժամը 10:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խաչարձան գյուղում այրվում է երկհարկանի տուն։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։