Լոնդոնի քաղաքապետը կոչ է արել ապամոնտաժել բոլոր ստրկավաճառների արձանները՝ խոստանալով «վերանայել և բարելավել» մայրաքաղաքի տեսարժան վայրերի բազմազանությունը (լուսանկարներ, տեսանյութ)

16:41 • 09.06.20

Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը կոչ է արել ապամոնտաժել բոլոր ստրկավաճառների արձանները՝ խոստանալով «վերանայել և բարելավել» մայրաքաղաքի տեսարժան վայրերի բազմազանությունը, գրում է Daily Mail-ը։

Զրուցելով Sky News-ի հետ՝ Լոնդոնի քաղաքապետը հայտարարել է, որ նորաստեղծ Բազմազանության հարցերի հանձնաժողովը (Commission for Diversity) կքննարկի Լոնդոնի տեսարժան վայրերի, ներառյալ՝ որմնանկարների, փողոցային արվեստի, փողոցների անվանումների և հանրային այլ հուշարձանների հետ կապված հարցերը։

Ստրկավաճառ առևտրականների՝ Ռոբերտ Միլիգանի, Ուիլյամ Բեկֆորդի, Ջոն Կասսի և Թոմաս Գայի արձանները, ամենայն հավանականությամբ, կհայտնվեն նորաստեղծ հանձնաժողովի թիրախում, գրում է աղբյուրը։

Քաղաքապետը Լոնդոնն անվանել է «աշխարհում բազմազանությամբ աչքի ընկնող քաղաքներից մեկը», սակայն նշել է, որ մայրաքաղաքի արձանները, հուշատախտակները և փողոցների անվանումները հիմնականում արտացոլում են վիկտորիանական Բրիտանիան:

Սադիկ Խանը հույս է հայտնել, որ հանձնաժողովը որոշում կկայացնի հեռացնել քաղաքի հուշարձաններից մի քանիսը։

Հունիսի 7-ին Մեծ Բրիտանիայում ռասայական խտրականության և ոստիկանական կամայականության դեմ զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ ցուցարարներն ապամոնտաժել էին 17-րդ դարի ստրկավաճառ Էդվարդ Քոլսթոնի հուշարձանը և այն նետել ծովախորշը։ 

Լոնդոնում ցույցի մասնակիցները պղծել էին նաև Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի հուշարձանը: Ցուցարարները ներկի օգնությամբ ջնջել են Չերչիլի ազգանունը՝ այն փոխարինելով «ռասիստ էր» գրությամբ։

Ուիլյամ Բեկֆորդ

William Beckford, a wealthy politician who twice held the office of Lord Mayor of London in the 18th century, is believed to have owned around 3,000 slaves on his plantations in Jamaica. His statue stands inside London's Guildhall

Ռոբերտ Միլիգան

The statue of Robert Milligan, a 18th century Scottish merchant who owned 526 slaves at his Jamaican sugar plantation, stands outside the Museum of the Docklands near the West India Dock he helped to create near Canary Wharf

Թոմաս Գայ

Thomas Guy was given a monopoly over the slave trade to the Spanish Colonies in the Americas before the famous 'South Sea Bubble' burst

Ջոն Կասս

John Cass was involved in the slave trade, as a member of the Royal African Company's Court of Assistants between 1705 and 1708