Չինաստանում նախորդ մեկ օրում կորոնավիրուսի 3 նոր դեպք է գրանցվել
Չինաստանում նախորդ մեկ օրում կորոնավիրուսի 3 նոր դեպք է գրանցվել, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անել երկրի առողջապահության նախարարության հրապարակած տվյալներին: Ըստ այդմ՝ հայտնաբերվել է նաև ախտանշաններ չունեցող 5 վարակակիր, եւս 6-ն էլ առողջացել է, իսկ մահվան դեպք չի գրանցվել:
Ապրիլի 1-ից երկրի իշխանությունները սկսեցին տվյալներ հրապարակել հիվանդության՝ առանց ախտանիշների թեթև ընթացքի մասին, և վերջին 24 ժամում էլ կարանտինը դադարեցվել է ախտանշաններ չունեցող այսիսի 24 վարակակրի դեպքում:
2019թ-ի դեկտեմբերից ի վեր համավարակի սկզբնական օջախ դարձած Չինաստանում հայտնաբերվել է վարակման 83046 դեպք, որոնցից 78 357-ը բուժվել են, 55 վարակակիր դեռ շարունակում է բուժումը, և 4634-ը մահացել են:










