Ուղեցույց-քարտեզ՝ աշխարհի տարբեր երկրներ մուտքի և ելքի գործող կանոնների, սահմանափակումների վերաբերյալ

05:58 • 10.06.20

Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (IATA) ինտերակտիվ քարտեզ է հրապարակել, որտեղ կարելի է տեսնել, թե պետություններից յուրաքանչյուրը, համավարակային իրավիճակով պայմանավորված, մուտքի և ելքի ինչ կանոններ է սահմանել, հաղորդակցության որ ուղիներն են հասանելի կամ ընդհակառակը:

Պետություններն այս տեսանկյունից տարբերակված են գույներով. մուգ կապույտ գույնը համապատասխանում է «ամբողջովին փակ», բայց կապույտը՝ «մասամբ փակ», գունատ կապույտ երանգը՝ «սահմանափակումներ չունեցող», իսկ սպիտակը՝ այն երկրներին, որոնց մասին տեղեկություններ առկա չեն: