Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգումների արդյունքում արձանագրվել է 58 իրավախախտում

14:45 • 10.06.20

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից վարչապետի հանձնարարությամբ 2019թվականի ընթացքում իրականացվել է 21 ստուգում, որից 18-ը ավարտված է, 2-ը տեղափոխվել է 2020 թվական, իսկ 1 հանձնարարագիր ճանաչվել է անվավեր։ Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը։

2020 թվականի ընթացքում իրականացվել է 7 ստուգում (2-ը 2019 թվականից), որից 6-ը ավարտվել է, 1-ը վերադասության կարգով բողոքարկվել է։

Ստուգումների արդյունքում արձանագրվել է 58 իրավախախտում, որոնց վերլուծությունը ներկայացված է աղյուսակում։