Ջեյմի Ֆոքսը, Չենինգ Տատումը և այլ հայտնիներ մասնակցել են Ջորջ Ֆլոյդի հուղարկավորությանը, իսկ երգիչ Ne-Yo-ն ելույթի ընթացքում չի կարողացել զսպել արցունքները (տեսանյութ, լուսանկարներ)

11:18 • 10.06.20

Մի շարք հայտնիներ, այդ թվում՝ դերասաններ Ջեյմի Ֆոքսը, Չենինգ Տատումը և Ֆուտբոլի ազգային լիգայի (NFL) աստղերը, ներկա են գտնվել Հյուսթոնում աֆրոամերիկացի իրավախախտ Ջորջ Ֆլոյդի հուղարկավորության արարողությանը, գրում է Daily Mail-ը։

Ինչպես հաղորդվում է, ԱՄՆ նախկին փոխնախագահ, դեմոկրատ Ջո Բայդենը հուղարկավորության ժամանակ տեսակապով ելույթ է ունեցել, իսկ երգիչ Ne-Yo-ն ելույթի ընթացքում չի կարողացել զսպել արցունքները։

Ոստիկանի դաժան գործողություների հետևանքով մահացած աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի հուղարկավորությանը մասնակցել են նաև Հյուսթոնի քաղաքապետ Սիլվեստր Թերները, կոնգրեսականներ էլ Գրինը և Շելիա Ջեքսոն Լին:

«Գրեմմի» մրցանակի դափնեկիր Ne-Yo-ն ասել է, որ Ջորջ Ֆլոյդի մահը «փոխել է աշխարհը», ապա կատարել Ջորջ Կուրտիս Քեմերոնի՝ «Այդքան դժվար է հրաժեշտ տալ վաղվան» երգը։ Երգիչը մի քանի անգամ կանգ է առել՝ փորձելով զսպել արցունքները։

Ֆլոյդի մարմինը դեպի Հյուսթոնի Memorial Gardens գերեզմանատուն են ուղեկցել Հյուսթոն քաղաքի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները: Գերեզմանատան ճանապարհի վերջին մեկ մղոնը Ֆլոյդի մարմինը տարել են ձիակառքով: Ֆլոյդի ընտանիքն ու հուղարկավորության մյուս մասնակիցների մեծամասնությունը սպիտակ զգեստներ են կրել։

Սևամորթ տղամարդը սպանվել է մայիսի 25-ին Մինեապոլիս քաղաքում, երբ ձերբակալության ժամանակ նախկին ոստիկան Դերեկ Չաուվինը ավելի քան 8 րոպե ծնկով սեղմած է պահել վերջինիս պարանոցը, ինչի հետևանքով նա մահացել է:

Actor Channing Tatum, back left, sits with actor Jamie Foxx during a funeral service for George Floyd at the church TuesdaySinger Ne-Yo looked emotional as he performed in front of 500 guests in George Floyd's hometown Houston, TexasHouston Texans NFL player J. J. Watt, pauses by the casket of George Floyd on Tuesday at the Fountain of Praise churchPictured are Stephen Jackson with Gianna Floyd (on lap), Roxie Washington. Sister of George Floyd, Zsa Zsa Floyd, appears with both arms raisedDemocratic presidential candidate, former Vice President Joe Biden speaks via video link as guests attend the funeral serviceFoxx is pictured removing his mask