Վրացական երկաթուղին հունիսի 15-ից կվերսկսի իր աշխատանքը 5 ուղղություններով
Վրացական երկաթուղին հունիսի 15-ից կվերսկսի իր աշխատանքը 5 ուղղություններով: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով Վրաստանի երկաթուղու հաղորդագրությանը:
Գնացքներն ուղևորափոխադրումներ կիրականացնեն Թբիլիսի-Բաթում, Թբիլիսի-Օզուրգեթ, Թբիլիսի-Փոթի, Թբիլիսի-Զուգդիդ և Թբիլիսի-Քութայիս ուղղություններով:
Երկաթուղու հաղորդագրության մեջ ասվում է, որ տոմսերի գները նույնն են մնացել, սակայն գնացքները դեռևս աշխատելու են միայն ցերեկային ժամերին:
Գնացք մտնելուց առաջ ուղևորները ստուգում կանցնեն և կախտահանեն ձեռքերը: Ախտահանիչ միջոցներն արդեն տեղադրվել են գնացքների բոլոր վագոններում:










