Պավլիկ Մանուկյանը դիմակ չկրելու համար բերվել է ոստիկանություն

13:13 • 10.06.20

2016-ին ոստիկանության ՊՊԾ գնդի զավթման մեջ մեղադրվող Պավել Մանուկյանը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի հարակից այգուց բերման է ենթարկել՝ դիմակը չկրելու պատճառով։

Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, «Սասնա ծռերի» գործով դատական նիստին հայտնեց նիստը նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը։

«Նշված անձը բերվել է բաժին Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.3 հոդված 1.1 հիմքով»,- Tert.am-ի հարցի ի պատասխան հայտնեցին ոստիկանության լրատվության վարչությունից:

Նշենք, որ այդ հոդվածը սահմանում է՝ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժվելու պայմանները, պահանջները խախտելը, որն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով։