Սևանա լճի հանրային լողափում քաղաքացիներ են ջրահեղձ եղել. ահազանգ ԱԻՆ-ում

14:26 • 10.06.20

Հունիսի 10-ին, ժամը 13։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի թիվ 1 հանրային լողափում կան ջրահեղձված քաղաքացիներ։ Այս մասին տեղեկատվություն է հրապարակել ԱԻՆ հասարակայնության հետ կապերի բաժինը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։