Նոր Մոսկվայում հեղեղումների պատճառով ավտոմոբիլային կամուրջ է փլուզվել
Նոր Մոսկվայում հեղեղումների հետևանքով փլուզվել է Նեզնայկա գետով անցնող ավտոմոբիլային կամուրջը: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով արտակարգ ծառայությունների աղբյուրին:
«Ուժեղ անձրևների հետևանքով փլուզվել է Նեզնայկա գետով անցնող կամուրջը»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Աղբյուրի տվյալներով՝ միջադեպի վայրը ցանկապատվել է: Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների, այդ թվում՝ ԱԻՆ-ի մասնագետները: Նախնական տվյալների համաձայն՝ կամուրջի փլուզումը տեղի է ունեցել Բոլշոյե Պոկրովսկոյե բնակավայրի մոտակայքում: Կատարվածի հետևանքով տուժածներ չկան:
Նեզնայկա գետը հոսում է Մոսկվայի մարզի և Մոսկվայի տարածքով, այն Դեսնա գետի ձակ վտակն է:










