Նախկին ոստիկանապետը պաշտոնը լքելուց առաջ ինքն իրեն պարգևատրել է մարտական անվանական զենքով և Սխրագործության մեդալով․ Infoport.am

18:13 • 10.06.20

Նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը պաշտոնը լքելուց մեկ օր առաջ ինքն իրեն պարգևատրել է մարտական անվանական զենքով և Սխրագործության մեդալով: Այս մասին հայտնում է Infoport.am կայքը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Սխրագործության մեդալը ոստիկանական համակարգի ամենաբարձր մեդալն է, և հիմնականում տրվում է հետմահու այն ոստիկաններին, որոնք զոհվում են իրենց ծառայողական պարտքը կատարելիս:

Հատկանշականը այն է, որ նախկին ոստիկանապետը իր նախորդի պաշտոնանկությունից առաջ կայացրած պարգևատրումների և նշանակումների մասին որոշումները հիմնականում չեղարկել էր, համարելով դրանք պաշտոնից հեռացող պաշտոնյայի համար անհարիր արարք: Մինչդեռ հենց ինքը պաշտոնը լքելուց առաջ չէր խորշել ինքնապարգևատրվել: 

Հիշեցնենք, որ գնդապետ Արման Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումով պաշտոնից ազատվեց հունիսի ութին, նույն օրը նրա փոխարեն ոստիկանապետ նշանակվեց Վահե Ղազարյանը: