Նիգերիայում գրոհայինների հարձակման հետևանքով 69 մարդ է զոհվել
Նիգերիայի հյուսիսարևելյան Բորնո նահանգում «Բոկո Հարամ» արմատական իսլամիստական խմբավորման զինյալների հարձակման հետևանքով առնվազն 69 մարդ է զոհվել, հաղորդում է BBC-ն։
Աղբյուրի տվյալներով՝ գրոհայինները հարձակվել են Ֆադումա Կոլորամ գյուղի վրա։ Հաղորդվում է, որ նրանք ժամանել են ավտոմեքենաներով և մոտոցիկլներով, կրակ են բացել, ավերել գյուղը և առևանգել 1,2 հազար գլուխ անասուն։
Նշենք, որ «Բոկո Հարամն» «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ առնչվող ծայրահեղական իսլամիստական խմբավորում է, որն իր գործունեությունը մեծ մասամբ ծավալում է Նիգերիայում։ Նրա գրոհայինները հանդես են գալիս կրթության արևմտյան մոդելի դեմ և ձգտում են հասնել շարիաթի ներդրմանը ամբողջ երկրում:
Մարտին խմբավորման գրոհայինները երկրի հյուսիս-արևելքում սպանել էին առնվազն 47 նիգերիացի զինվորների, իսկ հաջորդ օրը Չադում սպանել էին գրեթե 100 զինվորների:










