Ճապոնական Nintendo ընկերության վրա հաքերային հարձակման պատճառով առնվազն 300 հազար բաժանորդի անձնական տվյալ գողացվել է
Վիդեոխաղերի և խաղային վահանակների արտադրությամբ զբաղվող ճապոնական Nintendo ընկերությունը հաքերային հարձակման է ենթարկվել, ինչի հետևանքով առնվազն 300 հազար մարդու օգտահաշիվ կոտրվել է, հայտնում է CNN-ը:
Հաքերային հարձակման և օգտահաշիվները կոտրելու հետևանքով գողացվել են բաժանորդների անձնական տվյալները, հնարավոր է, նաև, ֆինասնական բնույթի տեղեկատվության արտահոսք է եղել, եթե այն կոտրված օգտահաշվին է կցված եղել:
Ընկերությունը խոստացել է իր բաժանորդներին վճարել հնարավոր ֆինանսական կորուստների դիմաց, եթե լինեն այդպիսիք անձնական տվյալների արտահոսքի պատճառով, իսկ այժմ կոչ են անում փոխել գաղտնաբառերն ու օգտահաշիվ մուտք գործելու համար երկգործոն վավերացում ներդնել:










