Կորոնավիրուսով վարակվել են իմ երկու տեղակալները, երկուսն էլ առողջացել են, հիմա աշխատանքի մեջ են․ Սուրեն Պապիկյան

13:57 • 10.06.20

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների երկու փոխնախարարները վարակվել են կորոնավիրուսով, սակայն արդեն առողջացել և վերադարձել են աշխատանքի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույում:

«Ունեցել ենք հիվանդներ, այս փուլում, եթե չեմ սխալվում, որևէ հիվանդ պետք է չունենանք: Հիվանդացել են իմ երկու տեղակալները, երկուսն էլ կազդուրվել են, առողջացել, հիմա աշխատանքի մեջ են»,-ասաց Պապիկյանը: