Մաշտոցի բաժին բերման ենթարկված երիտասարդի խուզարկությամբ մարիխուանա է հայտնաբերվել (տեսանյութ)

21:12 • 10.06.20

Հունիսի 9-ին, ժամը 22-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները Հասրաթյան փողոցից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Երևան քաղաքի Սպորտի փողոցի 28-ամյա մի բնակչի: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց չորացված, մանրացված, յուրահատուկ հոտով բուսական զանգված:

Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը մարիխուանա է, պատկանում է իրեն, պահում է իր օգտագործման համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: