Ռումինիան կարող է Ռուսաստանը ճանաչել որպես թշնամի պետություն
Ռումինիայի պաշտպանական ազգային ռազմավարության նոր նախագծի համաձայն՝ երկրի իշխանությունները կարող են Ռուսաստանը ճանաչել որպես թշնամական պետություն և սպառնալիք տարածաշրջանի համար, հայտնում է РИА Новости-ն:
Երկրի պաշտպանության բարձրագույն խորհդուրդը՝ նախագահի գլխավորությամբ, հավանության է արժանացրել ռազմավարության նախագիծը, և այն ուժի մեջ կմտնի, եթե ընդունվի խորհրդարանի երկու պալատների կողմից:
Նման մոտեցումը նախագծում հիմնավորում են այն համոզմամբ, որ «Ռուսաստանի ռազմական ներուժի շարունակական աճն իր սահմաններիչ ոչ հեռու անվտանգային սպառնալիք է իրենից ներկայացնում»:










