Կոտայքի մարզում 3 դի է հայտնաբերվել. Shamshyan.com
Հունիսի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ժամը 23:10-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրաձոր գյուղի վարչական տարածքում գտնվող չգործող ոսկու հանքի թունելում 3 դի կա:
Դեպքի վայր ժամանած փրկարարները, ոստիկաններն ու մի քանի քաղաքացիներ մոտ 2 կմ ոտքով մոտեցել են ոսկու հանքին, և թունելում հայտնաբերել են 3 քաղաքացու դի: Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանք մահացել են շմոլ գազից:










