Թրամփը կարգադրել է 2,96 միլիարդ դոլարի աջակցություն հատկացնել անօթևաններին և համավարակի պատճառով տունը կորցնողներին

01:15 • 10.06.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է 2,96 միլիարդ դոլարի աջակցություն հատկացնել անօթևաններին և բոլոր նրանց, ովքեր համավարակի պատճառով կարող են իրենց աշխատանքն ու տունը կորցնել, հայտնում է ТАСС-ը: «Մենք հոգ ենք տանում մեր երկրի ամենախոցելի քաղաքացիների մասին», - թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախագահը:

Մայիսին նահանգային իշխանությունները սկսեցին աստիճանաբար թուլացնել հակահամաճարակային սահմանափակումները: Մինչ այդ բազմաթիվ քաղաքացիներ գործազուրկ էին դարձել. ԱՄՆ աշխատանքի նախարարության տվյալներով՝ ապրիլին երկրում գործազրկության մակարդակը հասել էր 14.7%-ի` աշխատանքից զրկվել էր 20.5 միլիոն մարդ, մայիսին ցուցանիշը նվազել է՝ դառնալով 13.3%: