ԱՄՆ-ը կոչ է արել Չինաստանին վերանայել միջուկային զենքի վերաբերյալ բանակցություններին չմասնակցելու որոշումը

03:32 • 10.06.20

Միացյալ Նահանգները կոչ են անում Չինաստանին վերանայել ռազմավարական կայունության վերաբերյալ եռակողմ՝ Վաշինգտոն-Մոսկվա-Պեկին ձևաչափով բանակցություններին չմասնակցելու որոշումը, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է սպառազինությունների վերահսկման գծով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Մարշալլ Բիլլինգլին:

«Հզոր տերության կարգավիճակին հասնելու համար անհրաժեշտ է հզոր տերությանը հարիր պատասխանատվություն ցուցաբերել, բավական է գաղտնիության պայմաններում միջուկային ուժեր զարգացնել», - թվիթերում գրել է Բիլլինգլին:

Մինչ այս Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, որ պաշտոնական Պեկինը միջուկային զենքի վերաբերյալ եռակողմ բանակցություններին մասնակցել չի պատրաստվում:

Ավելի վաղ Վաշինգտոնը պատրաստակամություն էր հայտնել Ռուսաստանի հետ երկարաձգել «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին» պայմանագիրը (ՀՍԿ-3), որի գործողության ժամկետը լրանում է 2021թ-ին: ԱՄՆ-ը, միաժամանակ, առաջարկում է պայմանագրով վերահսկողության տակ առնել ժամանակակից մի շարք այլ զինատեսակներ, ինչպես նաև պայմանագրում ներգրավվել Չինաստանին:

Ռուս-ամերիկյան բանակցությունները կայանալու են հունիսի 22-ին, Վիեննայում: